Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակում արտակարգ միջադեպի հետեւանքով զինվոր է մահացել


Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը:

Միջադեպի մանրամասները Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում չեն նշվում, ասված է միայն, որ «դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ չի կարող դեպքի կապակցությամբ լրացուցիչ մանրամասներ հաղորդել:

ԼՂ Ռազմական ոստիկանության քննչական ծառայությունում տեղեկացրեցին, որ հարուցված է քրեական գործ, մանրամասները պարզվում են եւ միայն մահացածի դիահերձումից հետո կարելի կլինի խոսել դեպքի մանրամասներից:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG