Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Դոկու Ումարովը


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Աբու Ուսմանը (Դոկու Ումարով):

Նա իր ուղերձի տեսագրությունը տեղադրել է իսլամական Kavkazcenter կայքում` վստահեցնելով, թե նման հարձակումները շարունակվելու են:

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության հետեւանքով զոհվեց 36 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

«Դոմոդեդովո» օդանավակայանում իրականացված ահաբեկչության եւ տրանսպորտային անվտանգության հարցերի շուրջ այսօր բաց նիստ կանցկացվի Ռուսաստանի Պետդումայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG