Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդունում է երկրի հարավային շրջաններում անկախության հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն` քվեարկությանը մասնակցած մարդկանց 98.83 տոկոսը նախընտրել է ապրել անկախ երկրում։
Այսպիսով, հուլիսի 9-ին Սուդանի նավթով հարուստ հարավային հատվածն անկախություն կհռչակի։
Ալ-Բաշիրը լրագրողներին ասել է, որ ինքը նախապես գիտեր, թե ինչի
կհանգեցնի հանրաքվեն։ «Մենք այսօր ստացանք արդյունքները, մենք ճանաչում եւ ողջունում ենք դրանք, քանի որ արդյունքները մարդկանց կամքն են արտահայտում», - ասել է Օմար ալ-Բաշիրը։
Հանրաքվեն դարձավ Սուդանում 2005 թվականին մեկնարկած հյուսիսի եւ հարավի միջեւ խաղաղության գործընթացի գագաթնակետը։
Հարավի բնակիչներին անկախությունը ընձեռելու է հյուսիսի կողմից հալածանքների ենթարկվելուն վերջ տալու հնարավորություն։ Ըստ նրանց, այդ շրջանն ընդգրկում է 2 միլիոն կյանք խլած գրեթե 50 տարիների քաղաքացիական պատերազմը եւ դրան նախորդած դաժան, անմարդկային վերաբերմունքը, որի արմատները ձգվում են մինչեւ 19-րդ դար` ստրկավաճառության ժամանակներ։
Ըստ տնտեսագետների, հետո հիմնականում մահմեդականներով բնակեցված հյուսիսը եւ առավելապես քրիստոնյաներով բնակեցված հարավը նույնիսկ բաժանվելուց պարտադրված են համագործակցել, քանի որ հարավում արդյունահանված նավթը այսօրվա դրությամբ կարող է արտահանվել միայն հյուսիս տանող ճանապարհներով։
Պաշտոնական Վաշինգտոնը ակնարկել է, որ հանրաքվեի բարեհաջող անցկացման դեպքում պատրաստ է հանել Սուդանի անունը ահաբեկչությանը սատարող երկրների ցանկից։
Հանրաքվեի ընթացքում Օմար ալ-Բաշիրը հարավի բնակիչներին, բնականաբար, հորդորել է պահպանել երկրի միասնականությունը։ Հիմա կարող է զարմացնել նրա համեստ եւ խաղաղասիրական դիրքորոշումը։
Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, նա չուներ հարավի նկատմամբ բիրտ քաղաքականությունը շարունակելու ռեսուրս, քանի որ միջազգային համայնքը եւ դրա իրավական տեսակետը ներկայացնող Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում են Սուդանի մեկ այլ շրջանում` Դարֆուրում ցեղասպանություն իրականացնելու համար։
Հայաստանը արդեն ողջունել է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն, որի արդյունքները, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, «եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է»:
Անցած շաբաթասկզբին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր նաեւ, թե «Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի` ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ»: