Մատչելիության հղումներ

Գերմանիան պատրաստ է ընդունել Մուբարաքին


Գերմանիան կընդունի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին այն դեպքում, երբ նա որոշի բուժվել գերմանական հիվանդանոցներից մեկում:

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավար Ռուպրեխտ Պոլենցը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Մուբարաքը կարող է Գերմանիա բուժման մեկնելու որոշում կայացնել եւ այդպիսով հրաժարվել իշխանությունից Եգիպտոսում:

Արդեն տասն օրից ավելի է` չեն դադարում Մուբարաքի հրաժարականի պահանջով ցույցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG