Մատչելիության հղումներ

Վարկային ծրագիր` ուղղված կրթական բարեփոխումներին


Համաշխարհային բանկի կողմից ներդրված քառամյա վարկային ծրագրով ուսանողները հնարավորություն կունենան վարկ ստանալ` ուսման վարձը վճարելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 3126 մլն ԱՄՆ դոլար է: Նախատեսվում է այս տարի փորձնական կիրառել 50 ուսանողի վարկավորում, իսկ 2012-2013 ուսումնական տարվանից վարկային այս ծրագիրը կդառնա ավելի լայն օգտագործվող գործիք:

2009-ից մեկնարկած «Կրթության որակ եւ համապատասխանություն» կոչվող վարկային երկրորդ ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի հանրակրթական ոլորտի բարեփոխումներին: Ծրագիրը ներառում է նախադպրոցական կրթությունը, ավագ դպրոցն ու բարձրագույն կրթությունը:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մշակվել է երեք նոր փաստաթուղթ, որոնք ուղղված են կրթության ավելի բարձր որակ, մատչելիություն եւ արդյունավետություն ապահովելուն:

XS
SM
MD
LG