Մատչելիության հղումներ

Ռուս - ամերիկյան պայմանագիրը մտավ ուժի մեջ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Մյունխենում փոխանակել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վավերագրերը, ինչով սկսվեց այդ կարեւորագույն փաստաթղթի իրականացման փուլը: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պայմանագիրը ստորագրել են անցած տարվա ապրիլի 8-ին Պրահայում: Կողմերը պարտավորվել են 7 տարվա ընթացքում իրենց միջուկային զինանոցները կրճատել մեկ երրորդով:

Փաստաթուղթը արժանացել է երկու երկրների խորհրդարանների հավանությանը:

Վավերագրերի փոխանակման արարողության ժամանակ Լավրովը ընդգծել է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում այն տեսքով, որով այն ստորագրել են երկու նախագահները:

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Մյունխենում մասնակցում են անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG