Մատչելիության հղումներ

Եգիպտոսում գազատար է պայթեցվել


Շաբաթ առավոտյան Եգիպտոսի տարածքում` Սինայի թերակղզում, Գազայի հատվածից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, պայթյուն է տեղի ունեցել Իսրայելին եւ Հորդանանին գազի մատակարարման տերմինալում:

Պայթյունին հաջորդել է մեծ հրդեհ, որի բոցերը տեսանելի են եղել Գազայի հատվածից:

Պաշտոնյաները «շատ վտանգավոր» են որակել իրավիճակը` միաժամանակ ընդգծելով, որ զոհեր չկան:

Եգիպտական պետական հեռուստատեսությունը պայթյունը անվանել է «ահաբեկչություն», սակայն հնարավոր հետեւանքների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:

Իսրայելի ռադիոն, իր հերթին, հաղորդել է, որ պայթեցման անմիջական թիրախը Եգիպտոս - Իսրայել գազամատակարարումները չեն եղել, սակայն դրանք դադարեցվել են` որպես նախազգուշական քայլ:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ պայթյունը վնասել է դեպի Հորդանան գազ տեղափոխող խողովակաշարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG