Մատչելիության հղումներ

«Հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանությունը ճանաչելու մասին» նախագիծ` ԱԺ-ում


Հայաստանի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «1988-1994 թվականների ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագիծ, որը հեղինակել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգություն» խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն` նախագծի լրամշակված տարբերակը այսօր քննարկվել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի հերթական նիստում:

Պատգամավորներին հայտարարության տեքստին լիարժեք ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով, հեղինակի համաձայնությամբ եւ հանձնաժողովի որոշմամբ, նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ 30 օրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG