Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Կահիրեի փողոցներում

Եգիպտոսում նոր բախումներ են սկսվել
please wait

No media source currently available

0:00 0:01:07 0:00
Եգիպտոսում շուրջ 9 օր շարունակված խաղաղ բողոքի ցույցերը չորեքշաբթի օրը վերածվեցին բռնությունների այն բանից հետո, երբ խոշորագույն քաղաքներում ընդդիմությանը զուգահեռ փողոց դուրս եկան նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցները։

Մայրաքաղաք Կահիրեում իշխանամետ ցուցարարները` ուղտեր եւ ձիեր հեծած, շրջապատել են Թահրիր հրապարակը, որը անցած շաբաթվանից դարձել էր ընդդիմադիր շարժման կենտրոնը։ Կողմերի միջեւ անմիջապես սկիզբ են առել բախումներ, որոնք միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, շարունակվում են մինչեւ այս պահը:

Ընդդիմությունը պնդում է, թե անկարգությունների ետեւում կանգնած է իշխանությունը, եւ Մուբարաքին աջակցող խմբերի մեջ իրականում հանդես են գալիս ոստիկանության ներկայացուցիչները։ Որպես ասվածի ապացույց՝ ցուցարարները միջազգային լրատվամիջոցների թղթակիցներին ցույց են տալիս ոստիկանական վկայականները, որոնք խլել են Մուբարաքի աջակիցներից։ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հերքում է բռնություններին մասնակցելու մասին մեղադրանքները։

Բանակը դեռեւս չեզոքություն է պահպանում ու չի միջամտում իրադարձություններին, թեեւ ավելի վաղ՝ օրվա առաջին կեսին, զինվորականությունը հատուկ հայտարարություն էր տարածել եւ կոչ արել ցուցարարներին դադարեցնել բողոքի գործողությունները եւ տուն վերադառնալ։

Երեկ ուշ երեկոյան հեռուստատեսությամբ հանդես էր եկել նախագահ Հոսնի Մուբարաքը` խոստանալով լքել պաշտոնը սեպտեմբերին` մի քանի կարեւորագույն բարեփոխում իրագործելուց հետո։

Շուրջ 10 րոպեանոց այդ ելույթում Մուբարաքն ընդգծել է, որ չի մասնակցելու աշնանը կայանալիք ընտրություններին, սակայն աշխատելու է մինչ այդ՝ իշխանության խաղաղ փոխանցումը ապահովելու համար։

«Իմ առաջնային պարտականությունն է այժմ վերականգնել անվտանգությունն ու կայունությունը երկրում, նպաստել իշխանության խաղաղ փոխանցմանը եւ հանձնել լիազորությունները այն մարդուն, ով կընտրվի հաջորդ նախագահական ընտրություններում։ Անկեղծ ասած՝ առանց այս վերջին իրադարձությունների էլ ես մտադիր չէի մասնակցել ընտրություններին», - նշել է արդեն 3 տասնամյակ երկրում իշխող Մուբարաքը։

Եգիպտոսի նախագահի ելույթի առաջին րոպեներին Կահիրեի Թահրիրի հրապարակում, որտեղ երեկ հսկայական բազմություն էր հավաքվել, քար լռություն է տիրել, սակայն ավարտին հնչել են վրդովված բացականչություններ:

«Հեռացիր հիմա, կամ դու կգնաս, կամ՝ մենք», - վանկարկել են ընդդիմադիրները։

CNN-ի փոխանցմամբ, ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը, Մուբարաքի ելույթը հնարամիտ քայլ է որակել՝ պնդելով, թե նրա իրական նպատակն է հնարավորինս երկարաձգել իշխանավարումը։

Միջազգային հանրությունը հետեւում է իրադարձություններին: Մուբարաքի ելույթից ժամեր անց Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման

«Հստակ է մեկ բան, եւ ես դա ընդգծեցի նախագահ Մուբարաքի հետ իմ զրույցում՝ փոփոխությունները պետք է լինեն էական, խաղաղ եւ սկսեն հենց հիմա», - ասել է Օբաման:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում թեմային անդրադարձել են նաեւ մի շարք ազդեցիկ երկրների եւ միջազգային խոշորագույն կազմակերպությունների այլ առաջնորդները՝ եգիպտացիներին կոչ անելով զերծ մնալ բռնություններից եւ փոփոխությունները իրականացնել խաղաղ ճանապարհով:

Բախումներ Կահիրեի Թահրիր հրապարակում

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցները երթ են անցկացնում Կահիրեում փետրվարի 2-ին
1/10 Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցները երթ են անցկացնում Կահիրեում փետրվարի 2-ին
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Մուբարաքի աջակիցները նախագահի պատկերով պաստառներ պարզած մոտենում են Թահրիր հրապարակին
2/10 Մուբարաքի աջակիցները նախագահի պատկերով պաստառներ պարզած մոտենում են Թահրիր հրապարակին
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Նախագահի աջակիցները «Այո՛ Մուբարաքին» պաստառով անցնում են Կահիրեի փողոցներով
3/10 Նախագահի աջակիցները «Այո՛ Մուբարաքին» պաստառով անցնում են Կահիրեի փողոցներով
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Մուբարաքի աջակիցները պաստառներով բարձրացել են Թահրիր հրապարակի մոտ կանգնած տանկի վրա
4/10 Մուբարաքի աջակիցները պաստառներով բարձրացել են Թահրիր հրապարակի մոտ կանգնած տանկի վրա
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Մուբարաքի աջակիցների ցույցը
5/10 Մուբարաքի աջակիցների ցույցը
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Եգիպտացի զինվորը փորձում է թույլ չտալ նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներին մտնել Թահրիր հրապարակ
6/10 Եգիպտացի զինվորը փորձում է թույլ չտալ նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներին մտնել Թահրիր հրապարակ
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Իշխանամետ ցուցարարները ուժով ներխուժում են Թահրիր հրապարակ
7/10 Իշխանամետ ցուցարարները ուժով ներխուժում են Թահրիր հրապարակ
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Թահրիր հրապարակում
8/10 Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Թահրիր հրապարակում
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Մինչ հրապարակում բախումներ են ընթանում, ցուցարարները փախուստի են դիմում
9/10 Մինչ հրապարակում բախումներ են ընթանում, ցուցարարները փախուստի են դիմում
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Հոսնի Մուբարաքի աջակիցների ու հակառակորդների բախումը Կահիրեի Թահրիր հրապարակում -
10/10 Հոսնի Մուբարաքի աջակիցների ու հակառակորդների բախումը Կահիրեի Թահրիր հրապարակում -
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն ու հակառակորդները ձեռնամարտի են բռնվում Կահիրեի Թահրիր հրապարակում փետրվարի 2-ին
Previous slide
Next slide
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG