Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքը խոստացավ հեռանալ մի քանի ամսից


«Միլիոնանոց երթ»` Կահիրեում
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00
Փետրվարի 1-ի ուշ երեկոյան Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ելույթ ունեցավ պետական հեռուստաընկերությամբ` խոստանալով չառաջադրվել սեպտեմբերին կայանալիք նախագահական հաջորդ ընտրություններում։

Մուբարաքն ասաց, որ կաշխատի իր լիազորությունների մնացած ժամանակահատվածում «ապահովելու համար իշխանության խաղաղ փոխանցումը»։

Հոսնի Մուբարաքը սահմանադրական փոփոխություններ խոստացավ։ Նրա
Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը, 1-ը փետրվարի, 2011թ.
խոսքերով` ընտրությունը «քաոսի եւ կայունության միջեւ է»։ Մուբարաքը նաեւ ասաց, թե «որոշ ուժեր մերժում են երկխոսության առաջարկը»։

Նա ասաց, որ հպարտ է նախագահի պաշտոնում երեսուն տարիների ընթացքում Եգիպտոսին մատուցած ծառայությունների համար, եւ որ պատմությունը կդատի իր վաստակը: Մուբարաքը նշեց, որ կռվել է Եգիպտոսի համար եւ կմեռնի Եգիպտոսում` հասկացնելով, որ չի պատրաստվում լքել երկիրը։

Կահիրեի Թահրիր հրապարակում Մուբարաքի ելույթին հետեւող հարյուր հազարավոր ցուցարարները վրդովմունքի եւ զայրույթի բացականչություններով արձագանքեցին նախագահի խոստումներին` վանկարկելով «հեռացի'ր, հեռացի'ր»։

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի փոխանցմամբ, Եգիպտոսի ընդդիմությունը գերակատարել է փետրվարի 1-ին մայրաքաղաք Կահիրեում 1 միլիոն մարդ հավաքելու ծրագիրը: Ըստ հեռուստակայանի, Թահրիր (Ազատագրության) հրապարակում եւ դրան հարող տարածքներում հավաքվել էր մոտ 2 միլիոն մարդ:

Հարյուր հազարավոր ցուցարարներ էին հավաքվել նաեւ Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքում` Ալեքսանդրիայում, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սուեզի, Ասուիթի, Մանսսուրայի եւ Լուքսորի փողոցներ։

Մարդիկ պահանջում են 3 տասնամյակ իշխող Հոսնի Մուբարաքի հրաժարականը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն Մոհամեդ Էլ-Բարադեյին համարում են ձախերին, աջերին, արմատական իսլամիստներին ընդգրկած խայտաբղետ ընդդիմադիր ճամբարի միացյալ լիդերը։ Այսօր նա ասել է, որ Մուբարաքին հարկ է տալ անվտանգ եղանակով հեռանալու իրավունք, հստակ խոստում, որ նրա նկատմամբ որեւէ պարագայում չի հարուցվի դատական հետապնդում։

«Եգիպտոսի ժողովրդի առաջին պահանջը նախագահ Մուբարաքի հրաժարականն է, միայն դրանից հետո հնարավոր կլինի թեւակոխել նոր փուլ, ստեղծել նոր Եգիպտոս, որը կհիմնվի անվտանգության, ազատության եւ ժողովրդավարության վրա»,- ասել է Էլ-Բարադեյը:

Թահրիր հրապարակում հավաքված եգիպտացիները առաջնորդվում են «մի զարկ էլ տվեք ռայիսի (նախագահի) գահին» կարգախոսով, ցույցը բավական հանգիստ անցավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG