Մատչելիության հղումներ

Երեխաների առողջության անվճար պահպանումը` «պետական հավաստագրով»


Ծննդօգնության պետական հավաստագիր, համավճար, այժմ նաեւ «երեխայի առողջության անձնագիր» եւ այլն: Առողջապահության ոլորտում իրար հաջորդող այս նորությունները շփոթություն են առաջացնում քաղաքացիների մոտ: Համավճարով զտվում է անվճար բուժծառայություններից օգտվողների ցանկը, իսկ հավաստագրերով` հստակեցվում:

Այս տարվա սկզբից կառավարության որոշմամբ հանրապետությունում ներդրվեց «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագիրը, որով հիվանդանոցային բուժօգնությունից անվճար կարող են օգտվել 0-7 տարեկան երեխաները: Այդ հավաստագիրն անվճար բուժօգնությունից օգտվելու հնարավորություն է ընձեռում նաեւ 7-18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների, ըստ դրա` անվճար է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների անհետաձգելի բուժօգնությունը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները վստահ են, որ երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար 2011-ի առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ` 3,13 մլրդ դրամով հնարավոր է նվազեցնել մինչեւ այսօր ոլորտում առկա մի շարք խնդիրներ:

Պետական այս հավաստագրերի առաջին խմբաքանակն արդեն բաժանվել է, գործընթացը կշարունակվի մինչեւ մարտի վերջ: Այս տարի կկիրառվի նաեւ «երեխայի առողջության անձնագիրը», որտեղ մայրերը կտեղեկանան, թե ինչպես պետք է սնուցել եւ խնամել երեխային, կլինեն տեղեկություններ նաեւ հետագա պատվաստումների վերաբերյալ:

XS
SM
MD
LG