Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը հաստատել է նոր արտգործնախարարին


Իրանի խորհրդարանը հունվարի 30-ին երկրի արտգործնախարարի պաշտոնում հաստատել է Ալի Աքբար Սալեհիին, ով վերջին մեկուկես տարիների ընթացքում ղեկավարում էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

Նրա թեկնածությունը դեկտեմբերին առաջարկել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2005 թվականի օգոստոսից, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին Մահմուդ Ահմադինեժադի որոշմամբ առանց պատճառաբանության հեռացվեց պաշտոնից, երբ գտնվում էր Սենեգալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG