Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նոր վարչապետ է առաջադրվել ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարը


Հոսնի Մուբարաք եւ Ահմեդ Շաֆիք, Կահիրե, 29-ը հունվարի, 2011թ.
Հոսնի Մուբարաք եւ Ահմեդ Շաֆիք, Կահիրե, 29-ը հունվարի, 2011թ.
«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Եգիպոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, այնուհետեւ` քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ահմեդ Շաֆիքին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել։

1996-2002 թվականների պատերազմի ընթացքում գեներալ Ահմեդ Շաֆիքը եգիպտական ռազմաօդային ուժերի հրամանատարն էր։ 2002 թվականից քաղաքացիական ավիացիայի նախարարն է։

Շաբաթ օրը Եգիպտոսի կառավարությունը պաշտոնապես հրաժարական տվեց, սակայն Մուբարաքի խոստացած կառավարության փոփոխությունը չի բավարարում ցուցարարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG