«Ի զարմանս ինձ ու մյուս դատապարտյալների Արդարադատության նախարար Հրայր Թովամասյանը կատարեց իր խոստումը, եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից իր մեկնելուց մեկ օր անց այստեղ եկավ ու մեզ հետ հանդիպեց նախարարի օգնականներից Նիկոլայ Առուստամյանը», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Սարգիս Հացպանյանը:
Նա նշեց, որ իր բողոքները լսելու էին եկել նաեւ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ գնդապետ Գրիգորյանը:
Հիշեցնենք` երեք օր առաջ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել դատապարտվածների` այդ թվում Սարգիս Հացպանյանի հետ, որի ընթացքում էլ վերջինս նախարարին ասել էր, թե քրեակատարողական հիմնարկում խախտվում են դատապարտվածների իրավունքները:
Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց շուրջ երեքուկես ժամ տեւած զրույցի մասին:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը ճշգրտեց, որ Նիկոլայ Առուստամյանը արդարադատության նախարարի խորհրդականն է: