Մատչելիության հղումներ

Եգիպտոսում վերսկսվել են բախումները


Այսօր առավոտյան Եգիպտոսում վերսկսվել են բախումները անվտանգության ուժերի եւ զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների միջեւ:

Ըստ Կահիրեից ստացվող հաղորդագրությունների, ոստիկանությունը կրակ է բացել քաղաքի կենտրոնում նորից հավաքված ցուցարարների ուղղությամբ: Զոհերի կամ վիրավորների թիվը առայժմ հայտնի չէ:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ նախորդ բախումների ընթացքում միայն Ալեքսանդրիայում զոհերի թիվը անցնում է երկու տասնյակից:

Այսօր հաղորդվում է Եգիպտոսի հյուսիսում գտնվող Իսմայիլիա քաղաքում սկսված անկարգությունների մասին:

Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Շուրջ 30 տարի երկիրը ղեկավարող Մուբարաքը անցած գիշեր խնդրել է կառավարությանը հրաժարական տալ: Կառավարության նոր կազմը հրապարակվելու է այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG