Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ


Միացյալ Նահանգները նախատեսում է նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, ինչպես նաեւ շուրջ 3 միլիոն դոլարով ավելացնել Բելառուսի հասարակական կազմակերպություններին ցուցաբերվող օգնությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սենատում կայացած լսումների ժամանակ:

Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան նույնպես առաջարկել են խստացնել պաշտոնական Մինսկի նկատմամբ պատժամիջոցները, ինչի մասին ասվում է երկու երկրների արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգի եւ Գիդո Վեստերվելեի` The Wall Street Journal հանդեսում եւ Sueddeutsche Zeitung թերթում համատեղ հրապարակած հոդվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG