Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ցուցարարներին է միացել Մոհամեդ Էլ-Բարադեյը


Եգիպտոսի ընդդիմության կողմից կազմակերպվող հակակառավարական բողոքի ակցիաներին այսօր ակնկալվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը:

Հինգշաբթի օրը ցուցարարներին է միացել Վիեննայից հայրենիք վերադարձած` ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ-Բարադեյը, որը անցումային շրջանում երկիրը ղեկավարելու պատրաստակամություն է հայտնել:

Անցած գիշեր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն ամբողջությամբ զրկված է եղել արտաքին աշխարհի հետ կապից:

Վերջին տվյալներով` Եգիպտոսում ցուցարարների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 7-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG