Մատչելիության հղումներ

Հայկ Հոբոսյան. պարում է` առանց լսողության


Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր թե կարող ես» պարային նախագծում հաղթող ճանաչվեց 28-ամյա Հայկ Հոբոսյանը, ով 20 լավագույն մասնակիցների շարքում ընտրվեց հանդիսատեսի քվեարկությամբ: Լսողության բացակայությունն ու խոսքի խնդիրը Հայկին չի խանգարել լուրջ հաջողություններ գրանցել պարի ասպարեզում:

Պարում է` առանց լսողության
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00


Շուրջ 15 տարի Հայկը մասնագիտացել է պարային հիփ-հոփ ոճում, ունի սեփական պարի խումբ եւ աշխատում է նաեւ լսողության խնդիր ունեցող երեխաների հետ: Պարային այս նախագծի հեռուստատեսային գովազդները միշտ գրավել են Հայկի ուշադրությունը, բայց երկար ժամանակ չի ցանկացել մասնակցել:

Հայկի նպատակներից եւ երազանքներից ամենանվիրականը` սեփական ընդարձակ տարածք ունենալն է, որտեղ կկարողանա ավելի մեծ թվով երեխաների հետ աշխատել:

XS
SM
MD
LG