Մատչելիության հղումներ

Վրաստանը ռուսալեզու հեռուստաալիք է բացել


Վրաստանը երեկվանից սկսել է Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները լուսաբանող ռուսալեզու հեռուստաալիքի հեռարձակումը:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ПИК (Первый Информационный Кавказский) հեռուստաալիքի առաջին հաղորդման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել է վրաց հանրության հարցերին:

Պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքի տնօրեն Ռոբերտ Փարսոնսը, ով BBC-ի նախկին թղթակից է, «Ռոյթերզ»-ին վստահեցրել է, որ իրենք չեն պատրաստվում քարոզչություն իրականացնել: Այնուհանդերձ, նա նշել է, թե չի ակնկալում Ռուսաստանի դրական վերաբերմունքը իր հարավային հանրապետություններում, այդ թվում Չեչնիայում վրացական հեռուստաալիքի հեռարձակման փաստին:

BBC-ի փոխանցմամբ` ПИК հեռուստաալիքը HotBird արբանյակից օրական վեց ժամ հեռարձակվելու է Հյուսիսային եւ Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG