«Ցանկացած սպանություն, որ չի բացահայտվում, կարելի է ձախողում համարել եւ մտահոգություն համարել», - ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Երեւանում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի արած հայտարարությունները:
Ուրբաթ օրը իր եռօրյա այցի ավարտին հրավիրած ասուլիսում հանձնակատարը, մասնավորապես, հայտարարել էր, թե 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտումը «լուրջ ձախողում է, քանի որ դա նշանակում է, որ այդ գործերը չեն բացահայտվել, եւ կա անպատժելիության խնդիր»:
«Բացահայտված չի, որովհետեւ շատ էսպես գաղտնի ձեւով է արված, չգիտես` երրորդ ուժ կա էդտեղ, թե ընդդիմությունից է, թե իշխանությունից, թե երրորդ ուժ` որեւէ բան բացահայտված չի: Այսինքն` փաստ չունենք», - այդ կապակցությամբ հայտարարեց Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով. - «Իհարկե, մտահոգիչ է, որովհետեւ զանգվածային անկարգությունների ժամանակ այդքան էլ հեշտ չի բացահայտել»:
Միաժամանակ, ինչպես ընդգծեց իշխող կուսակցության փոխնախագահը, «բնականաբար, պետք է ձգտել նաեւ դրանք էլ բացահայտել»:
«Պարոն Համարբերգը նաեւ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներին, ասել է, թե պատասխաններ չկան, բայց ինքը տպավորություններ ունի, որ Հայաստանի իշխանությունները մտածում են դրա մասին: Հայաստանի իշխանությունները մտածո՞ւմ են», - այս հարցադրմանը Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց. - «Եթե չմտածեին, ապա այնտեղ 60-70-ից ավելի կալանավոր չէր ազատվի կալանքից` ընդամենը մնացել են մի քանի հոգի»:
Իսկ հարցին, թե «այս այցը ազդեցություն կունենա՞, որ այդ մարդկանց մոտ ժամանակներում ազատ արձակեն, որովհետեւ կոնկրետ Սասուն Միքայելյանի հետ կապված էր Համարբերգը շեշտել նրա առողջական վիճակի մասին, նաեւ Նիկոլ Փաշինյանին էր հանդիպել. հնարավո՞ր է, որ ազատ արձակվեն մոտ ժամանակներում», իշխող կուսակցության փոխնախագահը պատասխանեց. - «Գիտեք, ինձ այնքան էլ դուրեկան չէ, երբ դրսից գալիս է մեկը, եւ չգիտեմ` նրա այցի կապակցությամբ պետք է ճնշում գործադրվի, կամ չգիտեմ` առաջարկ արվի եւ ազատվի: Առանց պարոն Համարբերգի այցելության էլ այդ մարդիկ կամաց-կամաց ազատվում էին եւ մնացել է ամենաքիչ մասը»:
«Ինքը շեշտել է, որ չկա «քաղկալանավոր» եզրույթ եվրոպական իրավական հասկացության մեջ», - ընդգծեց Զոհրաբյանը, իսկ հիշեցմանը` «բայց նաեւ հավելել է, որ առօրյա բանավեճերում այդ եզրույթի գործածությունը վկայում է լուրջ խնդրի առկայության մասին», արձագանքեց. - «Խնդիրներ կան, այսինքն` այդ զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել են մարդիկ, ովքեր, ընդդիմադիրից կլինեին նրանք թե չեզոք անձինք` իրենց գործն է»: