Մատչելիության հղումներ

Պայթյուն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, կան զոհեր


«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առնվազն 10 մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով։

Պայթյունը կատարվել է տեղական ժամանակով 16 անց 32 րոպեին, ուղեւորների ժամանման սրահում։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ տուժածների թիվը կարող է հասնել
20-ի։ Կազմվել է քննչական - օպերատիվ խումբ, նրանք մեկնել են դեպքի վայր։ Այս մասին հայտնել է Մոսկվայի միջշրջանային տրանսպորտային քննչական վարչության ներկայացուցիչ Տատյանա Մորոզովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG