Մատչելիության հղումներ

Խոդորկովսկու եւ Լեբեդեւի նկատմամբ կարող է հարուցվել 3-րդ քրեական գործը


Ռուսաստանյան ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի նկատմամբ կարող է հարուցել 3-րդ քրեական գործը:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի այսօրվա հարցազրույցում պետական մեղադրողները` դատախազներ Լախտինը եւ Իմբահիմովան, ասեն են, թե ներկայումս հետախուզման մեջ են գտնվում դատապարտյալների 18 հանցակիցները, եւ եթե վերջիններիս որոնումների ընթացքում ի հայտ գան հանցագործությունների նոր փաստեր, Խոդորկովսկուն ու Լեբեդեւին կներկայացվի լրացուցիչ մեղադրանք:

Հարկերի վճարունից խուսափելու համար իրենց պատիժը կրող Խոդորկովսկին ու Լեբեդեւը անցած տարեվերջին դատապարտվեցին 13,5-ական տարվա ազատազրկման` նավթի հափշտակման ու ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG