ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը անցած ուրբաթ օրը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմայով քննարկմանը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանը իր ելույթում նշել է, որ խաղաղաշինության համար անհրաժեշտ գործընթացները քննարկելիս ու իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ իրավիճակի յուրահատկությունը, հակամարտության պատճառներն ու հետեւանքները, որպեսզի առավել արդյունավետորեն իրականացվեն տուժած բնակչության կարիքների ապահովմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերը:
Այս համատեքստում, մասնավորապես, կարեւորվել է հիմնական դերակատարների, այդ թվում պետությունների, տարածաշրջանային միջկառավարական կառույցների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգված դերակատարումն ու համագործակցությունը` խաղաղության ու կայուն զարգացմանն ուղղված վերինտեգրման ու վերակառուցման ջանքերը հաջողությամբ իրականացնելու համար: