Այսօր Բաղդադում ահաբեկչական մի շարք պայթյուններից զոհվել է առնվազն 8 մարդ, եւս 33 մարդ վնասվածք է ստացել։
Երկու ռումբ պայթել է ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ, ինչի հետեւանքով սպանվել է մի ոստիկան եւ մի անցորդ։
Բաղդադի հյուսիսում ռումբի պայթյունից սպանվել են մի գյուղացի ու նրա որդին։
Ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից ավերվել է իրանցի ուխտագնացների ավտոբուսը, զոհվել է մեկ ուխտագնաց, եւս մեկը վնասվածք է ստացել։
Ջրմուղկոյուղու պետական հիմնարկի շենքի մոտ ռումբի պայթյունից երկու մարդ է զոհվել։
Բաղդադի մոտակայքում գտնվող Թարմիյահ ավանում ռումբի պայթյունից 7-ամյա տղա է սպանվել։
Վերլուծաբանների փոխանցմամբ, Իրաքում անցկացվելիք Արաբական լիգայի գահաթնաժողովի նախօրեին իրագործված այդ ահաբեկչությունների նպատակն է ապացուցել, որ Իրաքը սեփական ուժերով չի կարող լուծել անվտանգության խնդիրը։