Մատչելիության հղումներ

Քննարկվել է հայ-վրացական սահմանը տրանսպորտային միջոցների համար ավելի բաց դարձնելու հարցը


Վրաստանի նախագահի այցը Հայաստան
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպումներում քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում:

Երկու երկրների նախագահները կարեւորել են նաեւ տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG