Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին


Համարբերգը հանդիպել է ՀՀ նախագահին
please wait

No media source currently available

0:00 0:01:13 0:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը կարեւորել է համագործակցությունը Եվրոպական կառույցների հետ:

«Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միեւնույն ժամանակ, նաեւ գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն ասել է Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Թոմաս Համարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:

Ի պատասխան` Համարբերգն ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաեւ Հայաստանն է մասնակցում եւ օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը:

«Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,-նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG