ԱՄՆ-ում` Պարկ Սիթի ավանում հունվարի 20-ից մեկնարկել է «Սանդանս» (Sundance) ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը։
Փառատոնի ընթացքում ցուցադրելու են 28 երկրների ներկայացրած 115 կինոնկարներ, այդ թվում ամերիկացի Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը։ Ռեժիսորի փոխանցմամբ` մրցույթին ամերիկյան դրամատիկ ֆիլմերի անվանակարգում մասնակցող ժապավենը ամբողջությամբ նկարահանված է Հայաստանում։
Ֆիլմի հերոսը` քարտեզագիր Ուիլ Շեֆարդը հետազոտություններ է անցկացնում Հայաստանում, նպատակը արբանյակային նկարահանումների միջոցով նոր` առավել ճշգրիտ քարտեզ կազմելն է։ Մի առավոտ գավառական հյուրանոցում Ուիլը հանդիպում է ծագումով հայ լուսանկարիչ Կատարինե Նաջարյանին, ով երկար տարիներ ապրել է Կանադայում եւ Եվրոպայում։ Զույգը որոշում է մեքենայով կտրել-անցնել Հայաստանը, ճանապարհին ծնվում են դրամատիկ անձնական հարաբերություններ։
Ուիլը եւ Կատարինեն Լոռիից Սյունիք` ընդհուպ մինչեւ Իրանի սահման եւ Լեռնային Ղարաբաղ ճամփորդության ընթացքում զարմանալի բնապատկերներ են տեսնում, չափագրում եւ լուսանկարում են։ Ուիլը իր համար այդ օտար երկրում անընդհատ հանդիպում է իր քարտեզագրությանը խոչընդոտող հանգամանքների։ Մինչդեռ Կատարինեն ուղեւորության ընթացքում փորձում է հասկանալ իր կապը վերագտած հայրենիքի հետ։
Հայաստանյան ճամփորդությունը աստիճանաբար մոտենում է ավարտին, Ուիլը եւ Կատարինեն պետք է եզրակացություններ անեն, մտածեն ապագայի մասին, որոշեն, թե ո՞ւր են գնալու «այստեղից»։
«Այստեղ» ֆիլմը «Սանդանս» փառատոնում կցուցադրվի հունվարի 21-ին:
2011 թվականի «Սանդանս» փառատոնին մասնակցող ռեժիսորներից 40-ը առաջին անգամ են ֆիլմեր ներկայացնում փառատոնին։
Յուտա նահանգի Փարք Սիթի, Սոլթ Լեյք Սիթի եւ Օգդեն քաղաքներում 1978 թվականից անցկացվող «Սանդանս»-ը ամերիկյան ամենախոշոր անկախ կինոփառատոնն է։ Այստեղ ցուցադրվում են գեղարվեստական եւ վավերագրական լիամետրաժ եւ կարճամետրաժ ժապավեններ։ Ի տարբերություն այլ կինոփառատոնների` «Սանդանս»-ը այն հարթակն է, որտեղ ազատորեն իրենց աշխատանքներն են ներկայացնում նաեւ այսպես կոչված փորձարարական եւ ինտելեկտուալ ֆիլմեր նկարահանող ռեժիսորները։
2011-ի «Սանդանս» փառատոնը կավարտվի հունվարի 30-ին։