Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը դատապարտել է Բելառուսում ընդդիմության դեմ հարձակումները


Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում ընդունել է բանաձեւ, որով դատապարտել է Բելառուսում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործադրած «բիրտ» հարձակումները եւ կոչ է արել անցկացնել նոր քվեարկություն, որը պետք է լինի «ազատ եւ դեմոկրատական»։

Եվրապատգամավորները նաեւ կոչ են արել Եվրոպական Միությանը` նորից ուժի մեջ դնել Բելառուսի բարձրաստիճան ղեկավարների մուտքը Եվրամիության տարածք արգելելու մասին որոշումը, սահմանել տնտեսական պատժամիջոցներ, այդ թվում` սառեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG