Եվրամիության եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին 2010-ի հունիսին ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Համապատասխան նոտան Բրյուսելից Թբիլիսի է ուղարկվել երեքշաբթի օրը, տեղեկացնում են վրացական աղբյուրները:
Դեկտեմբերին վիզային ռեժիմի ազատականացման մասին պայմանագիրը վավերացվել է Եվրախորհրդարանի անդամների կողմից:
Այդպիսով, Վրաստանի քաղաքացիների զգալի մասի համար շատ ավելի դյուրին կդառնա Եվրամիության 27 պետություններից 24-ը մուտք գործելը: Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրին չեն միացել Եվրամիության անդամ պետություններից երեքը` Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Դանիան:
Պայմանագրի դրույթներից մեկի համաձայն` Եվրամիության այս կամ այն պետություն մուտք գործելու խնդրանքով դիմող Վրաստանի քաղաքացիները բաժանվելու են տարբեր խմբերի: 12 առավել արտոնյալ խմբերն ընդգրկելու են գործարարներին, ուսանողներին, լրագրողներին, ինչպես նաեւ թոշակառուներին, հաշմանդամներին ու երեխաներին: Այս խմբերի ներկայացուցիչները ազատված կլինեն վիզայի համար սահմանված պետական տուրքը մուծելու պարտավորությունից, բացի այդ, նրանց հնարավորություն կտրվի ոչ թե միանգամյա մուտքի արտոնագիր ստանալ, այլ Եվրամիության տարածք մուտքի բազմակի հնարավորությամբ տարեկան վիզաներ: «Առանձին դեպքերում չի բացառվում անգամ հինգ տարի վավերականության ժամկետով վիզաների տրամադրումը», - նշում են Վրաստանի դիվանագիտական աղբյուրները:
Եվրոպական պետությունների` Թբիլիսիում գործող դեսպանությունները պարտավորվել են կրճատել վիզայի տրամադրման համար ներկայացվող դիմումների քննարկման ժամկետները: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիների դիմումների քննարկման միջին ժամկետը կազմելու է 10 օր:
Ինչ վերաբերում է վրացական դիվանագիտական անձնագրերի տերերին, ապա նրանք հնարավորություն կստանան առանց վիզայի մուտք գործել Եվրամիության տարածք` այստեղ գտնվելով մինչեւ երեք ամիս:
Պաշտոնական Բրյուսելի եւ Թբիլիսիի միջեւ կնքված մեկ այլ պայմանագրի համաձայն էլ` մարտից մեկնարկելու է Եվրամիության տարածքում անօրինականորեն գտնվող Վրաստանի քաղաքացիների արտաքսման գործընթացը: