Մատչելիության հղումներ

Վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին ղեկավարը


ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Լեյք Փոնքոնկոմա քաղաքում հունվարի 17-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 75-րդ տարում վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին ղեկավար Յուրի Գենդլերը:

«Ազատություն» ռադիոկայանում Գենդլերը աշխատել է 1974 թվականից: 1988-ից գլխավորել է ռադիոկայանի նյույորքյան բյուրոն, իսկ 1992-1998 թվականներին` ռուսական ծառայությունը:

Յուրի Գենդլերը Միացյալ Նահանգներ էր արտագաղթել 1973 թվականին:

Մինչ այդ` 1968-ին նա ձերբակալվել էր «հակախորհրդային գործունեություն ծավալելու» մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG