Մատչելիության հղումներ

Իրաքում ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 50, վիրավորվել` 150 մարդ


Իրաքում այսօր ինքնասպան ահաբեկիչը հարձակվել է երկրի անվտանգության մարմիններում աշխատանքի համար դիմողների բազմության վրա, ինչի հետեւանքով առնվազն 50 մարդ զոհվել է, 150-ը` վիրավորվել:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադից 130 կիլոմետր հյուսիս գտնվող Տիկրիտ քաղաքում:

Սա Իրաքում ամենաարյունալի ահաբեկչությունն է անցած տարվա հոկտեմբերի 31-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ ասորական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնց ժամանակ զոհվեց 53 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG