Շվեյցարական Julius Baer բանկի նախկին ծառայող Ռուդոլֆ Էլմերը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին է հանձնել փաստաթղթեր, որոնք, նրա հավաստմամբ, ապացուցում են, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի եւ ասիական երկրների մի շարք օրենսդիրներ, գործարարներ եւ ընդհանրապես մեծահարուստներ փորձել խուսափել հարկերից:
Ասանժը թեեւ խրախուսել է Էլմերի արարքը, այդուհանդերձ ասել է, որ նյութերը ուսումնասիրելու եւ հրապարակելու համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել:
Ասանժը թեեւ խրախուսել է Էլմերի արարքը, այդուհանդերձ ասել է, որ նյութերը ուսումնասիրելու եւ հրապարակելու համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել: