Մատչելիության հղումներ

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել


Հայաստանի արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հինգշաբթի օրը` հունվարի 13-ին, ժամը 19:45-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է նաեւ, որ 13 տարվա ազատազրկման դատապարտված Վահրամ Հովհաննիսյանը (ծնվ. 1983 թ), կրել էր պատժի 8 տարին:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG