Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանը պնդում է Նազարբաեւի պաշտոնավարումը երկարաձգելու հանրաքվեի անցկացումը


Ղազախստանի խորհրդարանի զույգ պալատների համատեղ նիստում այսօր միաձայն որոշում է ընդունվել համապատասխան փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որը թույլ կտա երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնավարման ժամկետը մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցով հանրաքվե անցկացնել:

70-ամյա Նազարբաեւը Ղազախստանը ղեկավարում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը նրան թույլ կտա շրջանցել 2012 թվականին նախատեսված ընտրությունները:

Նազարբաեւը մեկ շաբաթ առաջ մերժել էր տվյալ հարցով հանրաքվե նշանակելու` խորհրդարանի խնդրանքը: Խորհրդարանի այսօրվա որոշումը եւս ենթակա է նախագահի կողմից հաստատման` օրենքի ուժ ստանալու համար:

Միացյալ Նահանգները քննադատել է Ղազախստանի նախագահի պաշտոնավարման երկարաձգման նախաձեռնությունը եւ այն որակել «հարված ժողովրդավարությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG