Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պետական այցեր կկատարի Կիպրոս եւ Հունաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի: Հունվարի 18-ին կմեկնարկի Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Կիպրոս այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, արքեպիսկոպոս Խրիսոստոմոս երկրորդի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի հայ - կիպրական գործարար համաժողովի բացմանը:

Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, Հայաստանի նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հունաստանում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կարոլոս Պապուլիասի, Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս երկրորդի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, վարչապետ Յորղոս Պապանդրեուի, ինչպես նաեւ հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախագահը Երեւան կվերադառնա հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG