Մատչելիության հղումներ

Բայդեն. «ԱՄՆ-ի պարտավորությունները Աֆղանստանի հարցում չեն ավարտվի 2014-ին»


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնի պարտավորությունները Աֆղանստանի հարցում չեն ավարտվի 2014 թվականին, երբ Միացյալ Նահանգների առաջնորդած միջազգային կոալիցիան Աֆղանստանում անվտանգության ապահովումը կփոխանցի աֆղանական ուժերին:

Արդեն երկրորդ օրը Աֆղանստանում գտնվող Բայդենը այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե անգամ այդ ժամկետի ավարտից հետո աֆղանական ուժերի վարժանքը եւ նրանց ցուցաբերվող օգնությունը կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG