Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել են Իսլամական կուսակցության ակտիվիստները


Ուրբաթ երեկոյան Բաքվում ձերբակալվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մոհսուն Սամեդովն ու նրա երեք կուսակիցները:

Ձերբակալվածները ենթարկվել են վարչական կալանքի` 11-15 օրով, ոստիկանությունը չենթարկվելու մեղադրանքով:

Իսլամական կուսակցության մամուլի քարտուղարը հերքել է ներկայացված մեղադրանքը` հայտարարելով, թե իր կուսակիցների հետապնդման պատճառը քաղաքական է:

Իսլամական կուսակցությունը հանդես է գալիս անցած տարեվերջին Ադրբեջանի կրթության նախարարության կողմից մտցված` խիջաբը արգելող որոշման դեմ:

Հունվարի 2-ին Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Սամեդովը քննադատել էր երկրի իշխանություններին` կոռուպցիայի եւ մարդու իրավունքներն խախտումների համար` կոչ անելով «ելնել պայքարի ու վերջ տալ բռնապետական ռեժիմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG