Մատչելիության հղումներ

Ադրբեջանը միջազգային հանրության վճռական դիրքորոշումն է ակնկալում Ղարաբաղի հարցում


Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է միջազգային հանրության վճռական եւ հետեւողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանը ակնկալում է միջազգային հանրության վճռական եւ հետեւողական դիրքորոշումը հայ - ադրբեջանական հակամարտության հարցում, ինչը կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատմանը, ինչպես նաեւ կստիպի Հայաստանին սկսել աշխատանքը վերջնական խաղաղ համաձայնագրի վրա` ազդեցիկ պետություններ ընդգրկող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած սկզբունքների հիման վրա», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության 2010 թվականի հաշվետվությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG