Մատչելիության հղումներ

Վախճանվել է Օհան Դուրյանը


Armenia - Conductor Ohan Durian, undated
Armenia - Conductor Ohan Durian, undated
Հունվարի 6-ի առավոտյան 88 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:

Երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում մեծանուն երաժիշտը աշխատել է աշխարհի 110 երկրների նվագախմբերի հետ: 1950-ականներից արտասահմանում բնակություն հաստատած Դուրյանը Հայաստանի անկախացումից հետո վերադարձավ Հայրենիք եւ երկրի իշխանությունների հրավերով ստանձնեց Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: 2002-2006 թվականներին նա ղեկավարել է նաեւ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը:

Վերջին տարիներին Օհան Դուրյանն աչքի էր ընկնում նաեւ ակտիվ քաղաքացիական կեցվածքով` հանդես գալով Հայաստանի իշխանությունների գործունեությունը քննադատող սուր ելույթներով եւ հոդվածներով:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG