Մատչելիության հղումներ

Մեկ միլիոն դոլար` Ահմադինեժադի հին մեքենայի համար


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հին ավտոմեքենայի համար աճուրդում մեկ միլիոն դոլարի առաջարկ է ստացվել:

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի սոցիալական ապահովության գործակալության ղեկավար Ահմադ Էսֆանդիարին հայտնել է, որ առաջարկը արվել է մի արաբական երկրից:

BBC-ն հայտնում է, որ 33 տարեկան Peugeot 504-ի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է հաշմանդամների համար տների կառուցման հիմնադրամին եւ կարիքավոր կանանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG