Մատչելիության հղումներ

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում տասնյակ ցուցարարներ են բերման ենթարկվել


Դեկտեմբերի 31-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաներից հետո։

Մայրաքաղաքում իրավապաշտպանները եւ ընդդիմադիր գործիչները քաղաքային իշխանություններից թույլտվություն էին ստացել Տրիումֆալնայա հրապարակի անկյուններից մեկում հանրահավաք անցկացնելու համար։ Ցուցարարները պահանջել են վարչապետ Պուտինի հրաժարականը։ Նրանք նաեւ կոչ են արել ազատել նավթարդյունաբերող Միխաիլ Խոդորկովսկուն, ում ազատազրկման ժամկետը օրերս երկարաձգվեց։

Այստեղ հանրահավաքը տեղի է ունեցել առանց միջադեպերի։

Այդուհանդերձ, ոստիկանությունը հրապարակի այլ անկյուններից բերման է ենթարկել 68 մարդու։ Նրանց թվում են ընդդիմադիր գործիչներ Բորիս Նեմցովը եւ Իլյա Յաշինը։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Էդուարդ Լիմոնովը, բերման ենթարկվելուց հետո 15 օրվա ազատազրկման է դատապարտվել՝ բերման ենթարկվելիս ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։

Ոստիկանությունը հայտարարել է, որ նմանատիպ, սակայն չարտոնված հանրահավաք է տեղի ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգում, որի արդյունքում 50 մարդ բերման է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG