Մատչելիության հղումներ

Հայ դատը քննադատում է Բրայզային դեսպան նշանակելու որոշումը


Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզա
Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզա

Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի համոզմամբ, սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը նախագահին լավ առիթ էին տվել` ձերբազատվելու այդ խնդրից եւ չնշանակելու այդչափ խնդրահարույց եւ կողմնակալ դեսպան։

«Այն հանգամանքը, որ նախագահը Կոնգրեսը շրջանցելով է նշանակում արել, հարցականի տակ է դնում նորանշանակ դեսպանների լեգիտիմությունը։ Սա ամերիկյան կառավարության համար պահն է, երբ հարկ է փակել պատերազմով սպառնացող Ադրբեջանին եւ դաշնակիցներին անդադար խաղաղեցնելու, հանգստացնելու ձախողված քաղաքականության էջը»,- ասել է Արամ Համբարյանը։

«Կառավարությանը պետք է տալ այդ երկրների ռազմատենչ կեցվածքի դեմն առնելու հնարավորություն, մինչդեռ, դեսպան նշանակելով մեկին, ով լռելով, հանգստացնելով` հանդուրժել է Ադրբեջանի այդ կեցվածքը, մենք վտանգում ենք մեր արժեքները եւ մեր շահերը տարածաշրջանում», - ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG