Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Հարավային Ամերիկա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Հարավային Ամերիկա։

Հունվարի 1–ին նա մասնակցելու է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը։

Հունվարի 3–ին Հայաստանի արտգործնախարարը ժամանելու է Բուենոս Այրես, ուր նախատեսված է նրա հանդիպումը Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ։

Հունվարի 5–ին Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ուրուգվայ։ Մոնտեվիդեոյում նախատեսված է նրա հանդիպումը Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ։

Ե՛ւ Արգենտինայում, ե՛ւ Ուրուգվայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Դիեգո Կարամանուկյան, Ուրուգայ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG