Մատչելիության հղումներ

2010-ին աշխարհում սպանվել է 57 լրագրող


Ամփոփելով ավարտվող տարին` «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ 2010 թվականին աշխարհում սպանվել է 57 լրագրող, ինչը 25 տոկոսով քիչ է նախորդ տարվա համեմատությամբ։

Այս տասնամյակում առավել հաճախ լրագրողներ են սպանվել Աֆղանստանում,. Կոլումբիայում, Իրաքում, Պակիստանում եւ Ռուսաստանում։

Միայն Պակիստանում այս տարի 11 լրագրող է սպանվել։

Սպանությունների թիվն անցած տարվա համեմատությամբ նվազել է, մինչդեռ առեւանգումներինը աճ է գրանցել` այս տարի առեւանգվել է 51, իսկ 2009-ին` 33 լրագրող։

Ընդ որում, ըստ կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի, «առաջին անգամ արձանագրվել է այն, որ առեւանգումներ տեղի են ունեցել բոլոր մայրցամաքներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG