Մատչելիության հղումներ

«Իրանը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ողջունում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ողջունում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, 17-ը նոյեմբերի, 2010թ.

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի մեկնաբան Էլհան Վելիեւը անդրադարձել է տարածաշրջանում միջնորդելու Իրանի ջանքերին։

Էլխան Վելիեւի փոխանցմամբ` Իրանի տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը բնորոշ է ազգամիջյան հակամարտություններում առավել ճկուն դիրքորոշում գրավելու եւ կարգավորման գործընթացներում մասնակցելու ձգտումը։

Վելիեւը վկայակոչել է ծագումով իրանցի ամերիկացի վերլուծաբան Խուման Սադրիին, ով ասել է, որ «Ադրբեջանի հետ պատմամշակութային, իսկ Հայաստանի հետ ռազմավարական կապեր ունեցող Իրանը իսկապես կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղի հարցում, սակայն հակամարտող կողմերը որոշակի զգուշությամբ են դիտում նման հեռանկարը, քանի որ Իրանը աշխարհում ունի ահաբեկչությանը սատարող երկրի համբավ»։

Վելիեւը գրում է, թե վերջերս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նորից է խոսել միջնորդելու պատրաստակամության մասին։


Պաշտոնական Բաքուն դա ողջունել է, սակայն Երեւանը նկատել է տվել, որ դրական գնահատելով պատրաստակամությունը` այնուամենայնիվ գերադասում է կարգավորման գործընթացը շարունակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափով։

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի համարում սպառնալիք իր ազգային անվտանգությանը։ Տարածաշրջանում Մոսկվայի դիրքն է հզորացել, փաստորեն, Ռուսաստանն է կառավարում ղարաբաղյան կարգավորումը, գրում է ադրբեջանցի մեկնաբանը:

Իրանը փորձում է ավելի ակտիվ լինել Հարավային Կովկասում։ Թեհրանում նաեւ գիտակցում են, որ Թուրքիան ձգտում է Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում գրավել առավելություններ ապահովող դիրք, ինչը այս կամ կերպ թուլացնելու է Իրանի դիրքը։

Պաշտոնական Անկարայի հետ հարաբերություններում Թեհրանն ամեն կերպ սատարում է Թուրքիայի հակաարեւմտյան կուրսին եւ միաժամական ամեն ինչ անում է տարածաշրջանային մակարդակում թուրքերի կողմից դուրս չմղվելու համար, գրում է «Զերկալո»-ի մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG