Իսպանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իսպանիան եւ Ռուսաստանը փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել:
Իսպանիայի արտգործնախարարությունը այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ մեկ ամիս առաջ երկու ռուսաստանցի դիվանագետներ են արտաքսվել, որովհետեւ վերջիններս «իրականացրել են իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն», ձեւակերպում, որը դիվանագիտական պրակտիկայում գործածվում է լրտեսական գործունեության դեպքում:
Ի պատասխան` Ռուսաստանը արտաքսել է երկու իսպանացի դիվանագետների:
Այդուհանդերձ, Իսպանիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ երկու պետությունները հարցը փակված են համարում, եւ Իսպանիայի արտգործնախարար Տրինիդադ Խիմենեսի այցը Ռուսաստան տեղի կունենա հունվարի 17-ին` ինչպես եւ նախատեսվում էր:
Անցած շաբաթ նույնպիսի միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Մեծ Բրիտանիա - Ռուսաստան հարաբերություններում: Բրիտանիան լրտեսության մեղադրանքով մեկ ռուսաստանցի դիվանագետի էր արտաքսել, ինչին ի պատասխան` Ռուսաստանը արտաքսել էր մեկ բրիտանացի դիվանագետի: