Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Հոնգ Կոնգում` ի պաշտպանություն չինացի նոբելյան դափնեկրի


Մի քանի տասնյակ ակտիվիստներ Հոնգ Կոնգում Չինաստանի ներկայացուցչության առջեւ անցկացրել են բողոքի ակցիա ի պաշտպանություն չինական այլախոհ ու 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր չինացի այլախոհ Լյու Սյաոբոյի, որին ուղիղ մեկ տարի առաջ Չինաստանի իշխանությունները հակապետական գործունեություն ծավալելու մեղադրանքով դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

Չինաստանը «քաղաքական ֆարս անվանեց այս ամսվա սկզբին Օսլոյում խաղաղության մրցանակի հանձնման արարողությունը, որին չէր կարողացել մասնակցել ոչ Սյաոբոն, ոչ էլ նույնիսկ իր հարազատները կամ ծանոթները, քանի որ Չինաստանը նրանց թույլ չէր տվել մեկնել Նորվեգիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG