Մատչելիության հղումներ

Ձյունը կաթվածահար է արել երթեւեկությունը Արեւմտյան Եվրոպայի մի շարք հատվածներում եւ Մոսկվայում


Ծննդյան տոներին ընդառաջ ձյան տեսքով առատ տեղումները ձախողել են հազարավոր ուղեւորների ճանապարհորդական ծրագրերը:

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել: Իրավիճակը բարդ է գնահատվում նաեւ Բյուսելի օդանավակայանում, Բելգիայի իշխանությունները նաեւ կոչ են արել վարորդներին խուսափել մեքենայով ճանապարհ դուրս գալուց:

Գերմանիայում ձյան պատճառով հարյուրավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել, իսկ Իտալիայի հյուսիսում անդադար տեղացող անձրեւի պատճառով Վենետիկի որոշ շրջաններ հեղեղվել են:

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ առատ ձյան պատճառով «լուրջ բարդություններ» եւ խցանումներ են առաջացել Ռուսաստանի մայրաքաղաքի ավտոճանապարհներին ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG