Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները զննել են Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած պայթյունի տեղանքը


ԵԱՀԿ-ի գործող նախագահի դաշտային օգնականները զննել են Ադրբեջանի Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակա այն տեղանքը, որտեղ դեկտեմբերի 17-ին պայթյուն էր տեղի ունեցել:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անթալ Հենդրիչը ասել է, որ իրենց ուսումնասիրության արդյունքները պաշտոնապես լրատվամիջոցներով կհրապարակեն ավելի ուշ:

Ադրբեջանական կողմը պնդում է, թե պայթյունը տեղի է ունեցել Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից հրետակոծության արդյունքում:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության պետ Սենոր Հասրաթյանը, մինչդեռ, դա որակել է «ադրբեջանական պրոպագանդայի հերթական սադրանք»: «Ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին», - հայտարարել է Հասրաթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG