Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ զորքերի վերաբերյալ շտաբային բանակցություններ Մոսկվայում


Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախատեսվում է լրամշակել եւ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG